Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/18360/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/18360/02/21
Հայցվորի ներկայացուցիչ՝ Արման Ստեփանյանին
ՀՀ, ք.Երևան, Պռոշյան 2/1
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մարինե Գրիշայի Հայրապետյանը ընդդեմ «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 03-ին, ժամը 12:50-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/18360/02/21

Վկա՝ Գագիկ Ալբերտի Պետրոսյանին
ՀՀ,ք.Երևան, Հերացի 20 շենք, 46 բն.
Դուք, անձնագրով, դրա պատճենով, հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարան՝ «Աջափնյակ-2» նստավայր, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ /դատավոր Ա.Սուքոյան/ 03.03.2023 թվականին, ժամը 12:50-ին, ըստ հայցի՝ Մարինե Գրիշայի Հայրապետյանը ընդդեմ «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵԴ/28339/02/20 քաղաքացիական գործով, որպես վկա հարցաքննվելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`