Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/3746/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

19.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Ստեփանի Ավետիսյանին
(հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Սարյան փ., 33/15)
(հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պողոտա, 11/2)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (պետական գրանցման համար՝ 286.185.892303, ՀՎՀՀ՝ 02647057, վկայական՝ 01 Բ 1042303, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 3,7) կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին դիմում է մուտքագրվել Դատարան՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Ստեփանի Ավետիսյանին (հաշվառման համար՝ 264.807013, հաշվառման ամսաթիվ՝ 31.03.2014թ., ՀՎՀՀ՝ 20128504, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Սարյան փ., 33/15) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վարդևան Պետրոսյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ուղարկվել են պարտապան անհատ ձեռնարկատեր Դավիթ Ստեփանի Ավետիսյանին ՀՀ, ք.Երևան, Սարյան փ., 33/15 և ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պողոտա, 11/2 հասցեներով, որոնք պարունակող առաքանիները համապատասխանաբար 2022 թվականի դեկտեմբերի 29-ին և 2023 թվականի հունվարի 03-ին հետ են վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» և «Չի պահանջվել» նշումներով։
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը նույն օրն ուղարկվել է պարտապան անհատ ձեռնարկատեր Դավիթ Ստեփանի Ավետիսյանին ՀՀ, ք.Երևան, Սարյան փ., 33/15 հասցեով, որը 2023 թվականի հունվարի 05-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի հունվարի 04-ին կրկին ուղարկվել են պարտապան անհատ ձեռնարկատեր Դավիթ Ստեփանի Ավետիսյանին ՀՀ, ք.Երևան, Սարյան փ., 33/15 և ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պողոտա, 11/2 հասցեներով, որոնք պարունակող առաքանիները համապատասխանաբար 2023 թվականի 18-ին և հունվարի 17-ին հետ են վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» և «Չի պահանջվել» նշումներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/3746/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282 232 24

Էլ. փոստ`