Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԿԴ2/1510/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/1510/02/19
ԴԴ 23
«____»______________ 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Արմենակ Գրիշայի Բեյբությանի իրավահաջորդ Նոնա Բեյբությանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Ռ. Սաֆարյան փողոց, 1 շենք, 2 բնակարան

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նվարդ Վոլոդյայի Բեյբությանի ընդդեմ Արմենակ Գրիշայի Բեյբությանի իրավահաջորդներ Հեղինե Բեյբությանի, Նոնա Բեյբությանի, Էդուրադ Բեյբությանի, Իրինա Բեյբությանի, Վահե Բեյբությանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և գույքի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների պահանջի մասին:
Դատարանը 16.01.2023 թվականի դատական նիստին արձանագրային որոշմամբ Արմենակ Բեյբությանին փոխարինել է իրվահաջորդներով Հեղինե Բեյբությանով, Նոնա Բեյբությանով, Էդուրադ Բեյբությանով, Իրինա Բեյբությանով, Վահե Բեյբությանով:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 16-ին, ժամը 11։00-ին (դատական նիստերի դահլիճ 2) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`