Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/1008/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/1008/02/22
«19 » հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
 Նարինե Սարգսի Սարգսյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Կոմիտասի փողոց, 2-րդ նրբանցք, 36-րդ տուն/
ՈՐՈՇՈՒՄ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ,
ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ՝
դատավոր` Զ. Մկրտչյանը

18 հունվարի 2023թ. ք. Թալին

ծանոթանալով ըստ հայցի՝ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Նարինե Սարգսի Սարգսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/1008/02/22 քաղաքացիական գործին՝

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.
15.09.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` վերոնշյալ պահանջով:
Դատարանի 06.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է, միաժամանակ որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.01.2023 թվականը:
02.11.2022թ. Պատասխանողի հայտի հասցեով ուղարկվել է դատարանի որոշումը, սակայն Պատասխանողի ծանուցված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց Դատարան չի ստացվել:
Ելնելով վերոգրյալից և ապահովվելով Պատասխանողի արդար դատաքննության իրավունքը Դատարանը անհրաժեշտ է համարում պարզեցված վարույթը դադարեցնել և հրավիրել նախնական դատական նիստ:

2. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Դատարանը, ուսումնասիրելով ԱՐԱԴ2/008/02/22 քաղաքացիական գործ` եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Այսպիսով, սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է ապահովվել Պատասխանողի պատշաճ ծանուցումը, վերջինիս հնարավորություն ընձեռել հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց, առարկություններ, ապացույցներ, ինչպես նաև այլ միջնորդություններ ներկայացնելու:
Ելնելով վերոգրյալից Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պարզեցված վարույթը դադարեցնել, քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և նշանակել նախնական դատական նիստ:
Միաժամանակ, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պարզեցված վարույթի դադարեցման և քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով հետագա քննությունը շարունակելու դեպքում եզրափակիչ դատական ակտով հնարավոր է լրացուցիչ պետական տուրքի գանձում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ հոդվածի 4-րդ մասով, 301-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Նարինե Սարգսի Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/1008/02/22 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնել:
2. Նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը «13:50»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`