Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/1415/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

19.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Գյուլգազ Առաքելի Գրիգորյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Հարժիս, փ.4, տ.32

Թիվ ՍԴ2/1415/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի՝ ընդդեմ Գյուլգազ Առաքելի Գրիգորյանի՝ 55641 գումարի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի փետրվարի 15-ին, ժամը 11։45-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ՎԱՉԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`