թիվ ԿԴ/1390/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
20.01.2023
թիվ ԿԴ/1390/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին
Քաղաքացիական գործով պատասխանող
Վազգեն Սերժիկի Բուդոյանին
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Հոկտեմբերյան փող․, 7 շենք, 15 բնակարան .
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ դատարան) դատավոր Նոնա Գալստյանս, ծանոթանալով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն կամ Հայցվոր) ընդդեմ Վազգեն Սերժիկի Բուդոյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԿԴ/1390/02/23 քաղաքացիական գործով 18.04.2023 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 18․04․2023 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Չարենցավանի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ԴԱՏԱՎՈՐ` Ն. Գալստյան
Հասցե` Ք․ Չարենցավան, Երիտասարդական 2/1
Հեռ..` 0226-4-51-56
Էլ. փոստ`