Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԿԴ/0574/02/09 Պատասխանող՝ Սոնա Պետրոսյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 151

21.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի հունվարի 27-ին, ժամը 12:20-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0574/02/09 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Սերգեյ Ռուբենի Պետրոսյանի, Նարեկ Սերգեյի Պետրոսյանի, Սուսաննա Ռուբենի Պետրոսյանի ընդդեմ Յուրի Ռուբենի Պետրոսյանի, Հասմիկ Հովհաննեսի Գևորգյանի, Սոնա Սուրենի Պետրոսյանի՝ Երևան քաղաքի Չարենցի 151 հասցեում գտնվող գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի հունվարի 26-ին, ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է՝ դատավոր Հայարփի Զարգարյանի 26.01.2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով միջազգային փորձագետի հետ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար:
Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:




Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`