Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԴ/14473/02/20 Հայցվոր՝ Հայկազ Գևորգյանին Հասցե` ՀՀ, ք. Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Երիցյան փ. տ 45

21.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված


Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 15:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/14473/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Հայկազ Գևորգյանի ընդդեմ Սուսաննա Քոչարյանի՝ ամուսնալուծության պահանջի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի հունվարի 26-ին, ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է՝ դատավոր Հայարփի Զարգարյանի 26.01.2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով միջազգային փորձագետի հետ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար:
Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:





Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`