Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0055/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

Պատասխանող՝ Արա Վլադիմիրի Խաչատրյան
հասցեն՝ ք. Երևան, Մյասնիկյան փ., տուն 17/11

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոզա Աբրահամյանի ընդդեմ Արա Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. ապրիլի 27-ին, ժամը 14:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/0055/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան

ԵԴ/0055/02/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին
10.10.2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր՝ Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Միլենա Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ՝ Պարգև Աբրահամյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոզա Աբրահամյանի ընդդեմ Արա Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորը 08.01.2021թ-ին հայց է ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով` վճռի հրապարակման օր է նշանակվել 2021 թվականի մայիսի 24-ին:
Դատարանի 03.05.2021թ-ի որոշմամբ քաղաքացիական գործով պարզեցված վարույքը դադարեցվել է և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանը 24.03.2022թ. կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/0055/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ռոզա Աբրահամյանի ընդդեմ Արա Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 11.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:



ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`