Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/1585/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ
Արման Սարգսյանին
ք. Երևան, Արշակունյաց 5, 325 սենյակ

Պարտատեր ՀՀ ՊԵԿ-ին
ք. Երևան, Մ. Խորենացու 3,7


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1585/04/21 սնանկության գործը ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Տեղեկացվում եք, որ 14.03.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է դատական նիստ՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի դեմ պարտապան «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացրած առարկության քննության նպատակով։
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`