Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԱԴԴ/4182/02/16 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝«Յունիբանկ» ԲԲԸ-ին
ք.Երևան, Չարենցի 12 շենք թիվ 53

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/4182/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի Հրանտ Ալավերդյանի, Մարինա Ալավերդյանի ընդդեմ «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊԸ-ի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի և ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանի`11.03.2013թ. թիվ 005-277-1/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում 1108 համարի տակ, 04.03.2014թ. հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 972 համաձայնագիրը, 11.03.2014թ. թիվ 005-277/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում 1109 համարի տակ, հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 971 համաձայնագիրը և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ ՊԿ-ում կատարված նշված պայմանագրի և համաձայնագրի հիմքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Տեղեկացվում եք, որ 09.03.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Նախնական դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am կամ snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`