Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/49882/02/22 քաղաքացիական գործով Արայիկ Միխաիլի Մելքումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/49882/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29-ը նոյեմբերի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Սյուզաննա Սպարտակի Գևորգյանի ընդդեմ Արայիկ Միխաիլի Մելքումյանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Սյուզաննա Սպարտակի Գևորգյանը 23․09․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արայիկ Միխաիլի Մելքումյանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07․10․2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան 17․11․2022թ․ /հիմք՝ ծրարի վրա առկա դրոշմակնիք/:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 23․09․2022թ.:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Սյուզաննա Սպարտակի Գևորգյանի հայցն ընդդեմ Արայիկ Միխաիլի Մելքումյանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 23․09․2022թ.:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`