Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0006/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող՝ Գալուստ Լուկաշի Գրիգորյանին ք.Երևան, Վրացյան փող., 71 շ., բն. 34

24.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0006/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գալուստ Լուկաշի Գրիգորյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Նշված գործով Դատարանի կողմից 2023 թվականի հունվարի 20-ին կայացվել է «Հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշում, որով բավարարվել է հայցվորի միջնորդությունը և թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը։ Փոփոխված հայցադիմումի վերաբերյալ Ձեր կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար ժամկետ է սահմանվել մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը ներառյալ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ հրապարակային ծանուցվում եք, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Միաժամանակ Ձեզ տեղեկացվում է փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից) պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. 2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3) պատասխանողի միջնորդությունները. 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:


Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`