Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0548/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Պատասխանողներ՝Քրիստինե Սիմոնյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ, 42 փողոց, տուն 4)


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0548/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՍԻԼ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ընդդեմ Մհեր Վիկտորի Սիմոնյանի, Ռաֆայել Վիկտորի Սիմոնյանի, Մելանյա Գարուշի Սիմոնյանի, Վիկտոր Սիմոնյանի, Քրիստինե Սիմոնյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, այդ բաժնային չափի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջների մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 06-ին, ժամը՝ 12:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`