Թիվ ԵԴ/65070/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացում
24.01.2023
Գևորգ Ասատուրի Սերոբյանին
/ ք. Երևան, Միքայելյան փ., 78շ., բն. 22/
Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը.
Հայտնվում է, որ ԵԴ/65070/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Գևորգ Ասատուրի Սերոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ ք.Երևան, Մ. Խորենացի 162 Ա հասցեում ՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վերը նշված քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի ապրիլի 10-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
Դատավոր՝ Լիզա Գրիգորյան