Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5625/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Նինա Ալբերտի Ասատրյանին
հասցեն` ք․ Գյումրի, Թբիլիսյան խճղ․, 6ա, բն․ 7

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Նինա Ալբերտի Ասատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20․02․2023 թվականին, ժամը 09:50-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ, պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի` նույն օրենսգրքի 21-րդ կամ 22-րդ հոդվածով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործը հանձնվում է այլ դատարանի քննությանը, եթե պատասխանողը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առարկում է գործը տվյալ դատարանում քննելու վերաբերյալ:
Առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ներկայացնել Ձեր դիրքորոշումը գործը այլ դատարանի քննությանը հանձնելու հարցի վերաբերյալ։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`