Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5010/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ՝ Սուսաննա Ժորայի Մակարյանին
հասցեն` ք. Վանաձոր, Գրիբոյեդովի 2 շենք, բնակարան 27

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ՍՊԸ-ի ընդդեմ Սամվել Ժորայի Մակարյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Ժորա Ռուբենի Մակարյանի, Ռոզիկ Գալուստի Մելիքսեթյանի, Գուրգեն Հրաչիկի Գաբոյանի, Գոհար Գաբոյանի, Սուսաննա Ժորայի Մակարյանի և Գառնիկ Գուրգենի Գաբոյանի՝ բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20․02․2023 թվականին, ժամը 15։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:






ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`