Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0058/02/20 գործով դատական ծանուցագիր

26.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով








ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0058/02/20
«26 » հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով
Սուսաննա Հովհաննիսյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Թաթուլ/


ԾԱՆՈՒՑՈՒՄ
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԱԴ2/0058/02/20 քաղաքացիական գործն ըստ դիմումի Ռոբերտ Տելմանի Ալեքյանի ընդդեմ Սևակ Արամայիսի Հովհաննիսյանի, Արամայիս Ցոլակի Հովհաննիսյանի, Շուշանիկ Արշավիրի Բաղդասարյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Սևակ Արամայիսի Հովհաննիսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Սևակ Արամայիսի Հովհաննիսյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին:
Գործում առկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 622306, թիվ 622898, թիվ 622257, թիվ 622734, թիվ 623750, թիվ 623324 վկայականների համաձայն Դուք հանդիսանում եք վերոնշյալ վկայականներում նշված անշարժ գույքերի համասեփականատեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը,
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Սույնով Դուք ծանուցվում եք որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու Ձեր իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 09-ին` ժամը «13:00»-ին, (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1) և
Հայտնում ենք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն Դատարանի գրասենյակ` ք. Թալին, Խանջյան 13 հասցեով և (կամ) ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Քաղաքացիական գործի փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, իսկ գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՍԵՐՈԲՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`