Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/7981/02/22 քաղաքացիական գործով

26.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/7981/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Անգին Խաչիկի Գալստյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աճառյան փող., 21Ա տուն

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/7981/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի ընդդեմ Սոնիկ Գառնիկի Գալստյանի, երրորդ անձինք՝ Խաչիկ Սուրենի Գալստյանի, Ռոման Սուրիկի Գալստյանի, Խաչիկ Սուրիկի Գալստյանի, Անգին Խաչիկի Գալստյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աճառյան փող., 21Ա տուն հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<բացակա>> նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիսըտը նշանակվել է 2023 թվականի ապրիլի 20-ին, ժամը 10:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`