Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.01.2023թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 80-Ա՝ ՍՈՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՂԲԱՄՈՒՂՆԵՐԻՑ, ԱՂԲԱՀԱՎԱՔ ԽՑԵՐԻՑ, ԱՂԲԱՐԿՂԵՐԻՑ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՂԲԱՀԱՎԱՔ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՂԲ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 01/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 0 /Սբ.Մ.Մաշտոց 8ա շենքին հարակից/ հասցեում Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ կողմից չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում իրավախախտումը կրկին կատարելու վերաբերյալ, պարզեց, որ.
Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ (հասցե՝ ք. Էջմիածին, Լ.Ազգալդյան /Վ.Կոստանյան/ փողոց 0 և ք. Էջմիածին, Հովհաննես Շիրազ /Պիոներական/ փողոց 66 տուն, պետ.գրանցման համար՝ 99.747824/2013-01-11, ՀՎՀՀ՝ 52191636) կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 0 /Սբ.Մ.Մաշտոց 8ա շենքին հարակից/ հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ <<Էջմիածին համայնքի բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի աշխատակցի կողմից 09.01.2023 թվականին կազմված թիվ 3 արձանագրության հիման վրա 2023 թվականի հունվարի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Սոնա Մաթևոսյան Սամվելի ԱՁ-ի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• «Էջմիածին համայնքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 09.01.2023 թվականին կազմված թիվ 3 արձանագրությունը և դրան կից լուսանկարները:
• Հանձնաժողովի թիվ 01/23 վարչական գործով 18.01.2023թ. և 25.01.2023թ. լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
• Վաղարշապատ համայնքի ղեկավարի 14.11.2022 թվականի թիվ 2020-Ա որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սոնա Սամվելի Մաթևոսյան անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 0 /Սբ.Մ.Մաշտոց 8ա շենքին հարակից/ հասցեում չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, ինչի փաստով 09.01.2023 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 3 արձանագրությունը:
Հարուցված վարչական վարույթվ 2023 թվականի հունվարի 18-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որը հետաձգվել է Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով:
2023 թվականի հունվարի 25-ին հրավիրված վարչական լսման վերաբերյալ ծանուցումը կրկին ուղարկվել է Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջը և միաժամանակ հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:
Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել է 2023 թվականի հունվարի 25-ի վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:
Այսինքն` Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 0 /Սբ.Մ.Մաշտոց 8ա շենքին հարակից/ հասցեում չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը և սահմանված ժամկետում չի վերացրել հետևանքները, ուստի վերջինիս նկատմամբ պետք է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կրկնապատիկով` 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 10-րդ մասով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սոնա Մաթևոսյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս աղբ թափելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում իրավախախտումը կրկին կատարելու համար՝ 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`