թիվ ՏԴ/4057/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
30.01.2023
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Թագուհի Դավիթի Մկրտչյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Չորաթան, 9փ., տուն 21/
Հանրային պաշտպան՝ Գայանե Ալիխանյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գայի փողոց 78 շենք, բն. 11/
Ձեզ է ուղարկվում է թիվ ՏԴ/4057/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.01.2023թ. կայացված «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՈւԼԻԽԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 268 27270
Էլ. փոստ`