Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/0562/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Հասմիկ Տիգրանի Գրիգորյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

30.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
30 հունվարի 2023թ.

Հա. ԵԴ/0562/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Հասմիկ Տիգրանի Գրիգորյանին
/ ք. Երևան, Ազատության պողոտա, 11ա, 7/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Արսեն Հեկտորի Սարդարյանի ընդդեմ Լիդա Ադիբեկի Կարապետյանի, Հասմիկ Տիգրանի Գրիգորյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 7/1 հասցեին կից կառուցված ինքնակամ շինության (տնակի իր հողակտորով /ընդհանուր 0,004346 հա/ /ինքնակամ կառույց՝ կադաստրային ծածկագիր 01-003-0211-0001) նկատմամբ Արսեն Սարդարյանի՝ օրինականացման համար դիմելու և համայնքից ուղղակի վաճառքով գնելու նախապատվության իրավունքը ճանաչելու և Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 7/1 հասցեին կից ինքնակամ կառույցի Արսեն Սարդարյանի կողմից օրինականացման համար դիմելու և այն համայնքից ուղղակի վաճառքով գնելու իրավունքի իրացմանը Լիդա Կարապետյանին և Հասմիկ Գրիգորյանին խոչընդոտել արգելելու պահանջների մասին հա. ԵԴ/0562/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Հասմիկ Տիգրանի Գրիգորյանին՝ ք. Երևան, Ազատության պողոտա, 11ա, 7 հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`