Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/52469/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

31.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Կարլոս Կոստանյանին
(ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 60,43)



Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/52469/02/21
Կողմերը և պահանջը` ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հայցի ընդդեմ Գուրգեն Մանուկյանի, Կարլոս Կոստանյանի, Էդիտա Հովակիմյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Ուղարկվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին 21.12.2022 թվականի որոշումը :

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Բողոքաբերի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքը քննելու համար (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս)։
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր)։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական` Աննա Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23

Հեռ..` 374) 10-49-48-11 /335/

Էլ. փոստ`