Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8888/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

31.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր՝ Ռիմա Ավետիսյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան հ. 27/1 շ., բն. 7

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Ռիմա Ավետիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց՝ համայնքապատկան հողամասում հայցվոր Ռիմա Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`