Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0134/02/22 սնանկության գործով գրություն

31.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0134/02/22
12 հունվարի 2023թ.



Վեճի առարկայի նկատմամբ
ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ԱՁ Աշոտ Վրեժի Սարիբեկյանին
/հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ,
ք.Էջմիածին, Չերնիշևսկու 17 ա/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 04.11.2022թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Գոռ Արմենակի Սարիբեկյանի կողմից ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի և անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանի ներկայացված հայցադիմումը՝ պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 12.01.2023թ. որոշմամբ, հայցվորի միջնորդությամբ Դուք ներգրավվել եք գործով որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Հայտնվում է նաև, որ սույն գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. մարտի 10-ին ժամը 12:00-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`