Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0012/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«31» հունվարի, 2023թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀԿԴ/0012/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով



Երրորդ անձ Լիպարիտ Պետրոսյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, 4-րդ փ., տուն 33)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0012/02/23 (ՏԴ/1771/02/22) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Մարինե Լիպարիտի Պետրոսյանի, երրորդ անձանց՝ Մարգո Պետրոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Մանուշակ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի, Հերմինե Ալիխանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարինե Պետրոսյանի բաժինն առանձնացելու և դրա վրա բռնագանձումը տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Մարինե Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին։
Սույն գործով, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2023 թվականի մարտի 6-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`