Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0131/05/22 վարչական գործով ծանուցագիր

01.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Լևոն Ավետիքի Լամբարյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Թորոսյան փող., 3 տնակ

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0131/05/22 վարչական գործով (Ավետիք Լևոնի Լամբարյանն ընդդեմ Սպիտակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Սյուզաննա Ավետիքի Լամբարյան, Լևոն Ավետիքի Լամբարյան և Դիանա Ավետիքի Լամբարյան՝ Սպիտակ համայնքի ղեկավարի 11.09.2006թ. թիվ 124 որոշման՝ հայցվորի ընտանիքին հերթացուցակից հանելուն վերաբերող մասն անվավեր ճանաչելու և որպես հետևանք Սպիտակ համայնքի ղեկավարին հայցվորի ընտանիքի՝ Սպիտակ համայնքի աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառված լինելու մասին տեղեկատվությունը և բնակարանային գործը ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 10:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`