Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/22386/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայցվոր՝ Քաջիկ Սարիբեկի Հարությունյանին
/ՀՀ ք. Երևան, Իոսիֆյան փողոց, 12 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22386/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Քաջիկ Սարիբեկի Հարությունյանի և Կարինե Ռուբենի Սարիբեկյանի ընդդեմ Սամվել Շահումի Հարությունյանի, Յուրիկ Արշավիրի Մելքոնյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ Արարատի մարզ նոտարական տարածքի նոտար Հերիքնազ Ղարիբյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.03.2023 թվականին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ապահովել ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Մ. Լևոնյան

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 010-51-18-13

Էլ. փոստ`