Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ5/0169/05/22 վարչական գործով

03.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Գյումրի, Անկախության հր.7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե- _____________
«03» փետրվարի 2023թ.

Թիվ ՎԴ5/0169/05/22 վարչական գործով
երրորդ անձ` Զոհրակ Մուրադյան-ին
Հասցե` ք. Գյումրի, Իսահակյան փ., 76 տ.

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ5/0169/05/22 վարչական գործն ըստ հայցի Սամվել Գաբրիելյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Զոհրակ Մուրադյան, Եպրաքսյա Մեխակյան, Աշոտ Ղարիբյան, «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերություն և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ 18.10.2011 թվականի թիվ 4157-Ա որոշումը՝ շինությամբ չծանրաբեռնված 110.95 քմ հողամասի մասով, անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 110.95 քմ մակերեսով հողամասի մասով 14.11.2011 թվականին Զոհրակ Մուրադյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ոչ իրավաչափ ճանաչելու, 06.10.2021 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և հիպոթեքի թիվ G21/057132 պայմանագիրն և 11.10.2021 թվականին Աշոտ Գուրգենի Ղարիբյանի և Եպրաքսյա Շալիկոյի Մեխակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ նշված վարչական գործով դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մարտի 03-ին ժամը 11:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱԼԻՍԱ ՍԱՐՈՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 5-70-98

Էլ. փոստ`