Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0010/02/22 գործով դատական ծանուցագիր

03.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Տիգրան Սուրիկի Խաչատրյանին

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 03-ի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) բավարարվել է թիվ ՀԿԴ/0010/02/22 գործով (ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի, Լորետա Մուշեղի Բարսեղյանի, Տիգրան Սուրիկի Խաչատրյանի, Տրդատ Սուրիկի Խաչատրյանի, Վարդան Մուշեղի Բարսեղյանի, Մանվել Կառլենի Մալինցյանի, Էրիկ Վլադիկի Համբարձումյանի, Լուսինե Մուշեղի Բարսեղյանի և Նորայր Արամայիսի Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին) հայցվորի կողմից ներկայացված հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը, և թույլատրվել է հայցի առարկայի փոփոխությունը։ Որոշմամբ պատասխանողներին տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։
Տեղեկացնում ենք նաև, որ թիվ ՀԿԴ/0010/02/22 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 03-ին, ժամը 15։00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0010/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`