Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0002/02/23 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Զոհրաբ Սուրենի Բաբայանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Լիանա Սուրենի Բաբայանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձին՝ Սուրեն Հովհաննեսի Բաբայանի, Ծաղիկ Անթանեսի Բաբայանի, Զոհրաբ Սուրենի Բաբայանի, Մելինե Սուրենի Բաբայանի, Հովհաննես Սուրենի Բաբայանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Լիանա Սուրենի Բաբայանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձին՝ Սուրեն Հովհաննեսի Բաբայանի, Ծաղիկ Անթանեսի Բաբայանի, Զոհրաբ Սուրենի Բաբայանի, Մելինե Սուրենի Բաբայանի, Հովհաննես Սուրենի Բաբայանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`