Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48237/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ինքնուրույն պահանջ չներկայացնող՝
երրորդ անձ՝ Արմենակ Լևոնի Մովսեսյանին
/ՀՀ, ք. Երևան, Լիսինյան փ․, 14 շենք, 18 բն․/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Ալինա Արմենակի Մովսեսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմենակ Լևոնի Մովսեսյանի, Արմենուհի Ազատի Մովսեսյանի/Հակոբյան/, Աննա Արմենակի Մովսեսյանի, Լարիսա Լևոնի Մովսիսյանի, Շնորհիկ Արամի Հակոբյանի և Լիլիթ Արամի Հակոբյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/48237/02/22 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. մարտի 01-ին, ժամը 16։30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`