Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/61131/02/22 քաղաքացիական գործով Լիանա Յուրիի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/61131/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 դեկտեմբերի 2022 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), ծանոթանալով <<Այդի Բանկ>> ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Լիանա Յուրիի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

22.11.2022 թվականին <<Այդի Բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լիանա Յուրիի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Հ. Ջալալյանին:
01.12.2022 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Ջալալյան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
19.12.2022 թվականին <<Այդի Բանկ>> ՓԲ ընկերությունը դատարան կրկին հայցադիմում ներկայացրել ընդդեմ Լիանա Յուրիի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին որը նույն օրը վերամակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 21.12.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի ապրիլի 18-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`