Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11876/02/22 քաղաքացիկան գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

07.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ինքնուրույն պահանջ չներկայացնող՝
երրորդ անձ՝ <<Բաց Թիվի>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Կոնտրոն, Տիգրան Մեծի փ․, 65/2/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Սենիկ Սլավիկի Ջուլհակյանի ընդդեմ Հմայակ Կոնստանտինի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ <<Բաց Թիվի>> (Բաց TV) ընկերության՝ վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորտեցնելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԴ/11876/02/22 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. հուլիսի 04-ին, ժամը 10։30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`