Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵԴ/0574/02/09 Պատասխանող ՝ Սոնա Պետրոսյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 151

07.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի


Որպես պատասխանող, 2023 թվականի ապրիլի 18-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/0574/02/09 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Սերգեյ Ռուբենի Պետրոսյանի,Նարեկ Սերգեյի Պետրոսյանի,Սուսաննա Ռուբենի Պետրոսյանի ընդդեմ Յուրի Ռուբենի Պետրոսյանի,Հասմիկ Հովհաննեսի Գևորգյանի,Սոնա Սուրենի Պետրոսյանի՝ Երևան քաղաքի Չարենցի 151 հասցեում գտնվող գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին: Միաժամանակ տեղեկացնում ենք,որ տեխնիկական սխալի պատճառով նախորդ ծանուցագրի մեջ դատական նիստի կայացման օրը սխալ է նշվել:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:



Դատավորի օգնական Անի Թելունց


Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`