Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ2/0447/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝

08.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0447/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝
Անուշավան Լիպարիտի Հովհաննիսյանին
/ ՀՀ, Արարատի մարզ, գ. Գեղանիստ /

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 02.03.2021թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի ԱՁ Արտյոմ Լիպարիտի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի ընդդեմ Կարինե Սերյոժայի Ղարիբյանի, Անուշավան Լիպարիտի Հովհաննիսյանի՝ ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Գեղանիստ հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` <<բացակա>> նշումով:
Միաժամանակ հայտնվում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023 թվականի ապրիլի 28-ին, ժամը 12:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):

Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`