ԱՎԴ/0155/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Ռուզաննա Արամի Պետրոսյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
08.02.2023
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր,Միկոյան 23 շենք , հեռ. ՝ 0281-2-27-70, էլ. հասցե՝ ararat-dataran@mail.ru, www.court.am
Քաղաքացիական գործ՝ ԱՎԴ/0155/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող պատասխանող Ռուզաննա Արամի Պետրոսյանին
ՀՀ, Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ․ տ․ 135 ա
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ ․Կոստանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերության ընդդեմ Ռուզաննա Արամի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Ռուզաննա Արամի Պետրոսյանի՝ ՀՀ, Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ․ տ․ 135 ա
հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. ապրիլի 7-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.datalex.am կայք էջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում (ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 299-րդ հոդված)։
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Դատավորի օգնական Ա․Վարդանյան
Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23
Հեռ..` 0281-2-27-70
Էլ. փոստ`