Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՎԴ/0173/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Սամսոն Լևի Կոլինյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

08.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանին ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր,Միկոյան 23 շենք , հեռ. ՝ 0281-2-27-70, էլ. հասցե՝ ararat-dataran@mail.ru, www.court.am


Քաղաքացիական գործ՝ ԱՎԴ/0173/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող Սամսոն Լևի Կոլինյանին
ՀՀ, Արարատի մարզ, գ․ Ռանչպար, 6փ, տուն 33
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ ․Կոստանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերության ընդդեմ Սամսոն Լևի Կոլինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Սամսոն Լևի Կոլինյանին ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Ռանչպար, 6փ, տուն 33․
հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. ապրիլի 7-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.datalex.am կայք էջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում (ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 299-րդ հոդված)։


Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:


Դատավորի օգնական Ա․Վարդանյան

Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23

Հեռ..` 0281-2-27-70

Էլ. փոստ`