Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/48294/02/22 քաղաքացիական գործ Պատասխանող՝ Գևորգ Արմենի Ամայակյանին

08.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

26 հունվարի 2023 թվական քաղաք Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, ուսումնասիրելով ըստ հայցի Աննա Շամիրի Ալավերդյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գևորգ Արմենի Ամայակյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/48294/02/22 քաղաքացիական գործը:

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի 02.11.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Աննա Շամիրի Ալավերդյանի ընդդեմ Գևորգ Արմենի Ամայակյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48294/02/22):
Վերոհիշյալ որոշումն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Աննա Շամիրի Ալավերդյանի ընդդեմ Գևորգ Արմենի Ամայակյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/48294/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 03.03.2023 թվականին` ժամը «15:00»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`