Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0060/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

09.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՐՏԱՊԱՆ՝ «ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի փողոց, շենք 54/

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Ա. Մնացականյանը 10.01.2023 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ «ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊ ընկերության՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 13.01.2023 թվականի որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները նույն օրը ուղարկվել են պարտապան «ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի փողոց, շենք 54 հասցեով, որը 24.01.2023 թվականին փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել Դատարան՝ «Անհայտ» նշումով։ Վերոնշյալ փաստաթղթերը 24.01.2023 թվականին կրկին ուղարկվել են «ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊ ընկերությանը՝ նույն հասցեով, որը 07.02.2023 թվականին փոստային ծառայության կողմից ևս հետ է վերադարձվել Դատարան՝ «Անհայտ» նշումով։
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 13.01.2023 թվականի որոշումը նույն օրը ուղարկվել է նաև «ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊ ընկերության տնօրեն Էդգար Լյովայի Մարգարյանին ՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փողոց, տուն 25 հասցեով: Նշված առաքանին 21.01.2023 թվականին փոստային ծառայության կողմից ևս հետ է վերադարձվել Դատարան՝ «Բացակա» նշումով:
Պարտապանի ծանուցման համար ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի փողոց, շենք 54 և ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փողոց, տուն 25 հասցեներից բացի այլ հասցե Դատարանին հայտնի չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0060/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` 0256-2-22-19

Էլ. փոստ`