Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹիվԿԴ1/5351/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ1/5351/02/19


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող՝ Կարեն Գեղամի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Առինջ, 4 փողոց, 6 տուն

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) վարույթում է գտնվում թիվ ԿԴ1/5351/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Հովհաննիսյանի և Գեղամ Հովհաննիսյանի սնանկության գործերով կառավարիչ՝ Արսեն Չիտչյանի ընդդեմ Անժելա, Անահիտ, Նվարդ և Արաքսյա Կարենի Հովհաննիսյանների օրինական ներկայացուցիչ՝ Կարեն Գեղամի Հովհաննիսյանի, Սիրուշ Խաչատուրի Խաչատրյանի, Կարեն Գեղամի Հովհաննիսյանի և Նարինե Գեղամի Հովհաննիսյանի՝ առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 12:20-ին ին (դատական նիստերի դահլիճ 2):
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29 փ.) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝
Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը` սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`