Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0257/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին որոշում

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«30» հունվարի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Գագիկ Հովսեփյանին և Ալբերտ Հովսեփյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն վարչական գործը 18.01.2023 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին:
Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանը 26.01.2023 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական գործի քննությունն ընդհանուր կանոններով իրականացնելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշում:
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Գագիկ Հովսեփյանին և Ալբերտ Հովսեփյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջիններիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձինք հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը ու հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտի արդյունքում կարող են շոշափվել Գագիկ Հովսեփյանի և Ալբերտ Հովսեփյանի իրավունքները, քանի որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ վերջիններս հանդիսանում են որպես կառուցապատողներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Գագիկ Հովսեփյանին և Ալբերտ Հովսեփյանին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձինք:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Գագիկ Հովսեփյանին և Ալբերտ Հովսեփյանին ներգրավել որպես երրորդ անձինք:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ










Երրորդ անձինք՝Ալբերտ Հովսեփյանին
ք. Երևան, Եկմալյան փ., հ. 10 տուն

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործն ըստ հայցի Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 30.01.2023 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից, ինչպես նաև հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ «14» թերթից
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`