Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ5/0114/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Գյումրի, Անկախության հր.7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե- _____________
«09» փետրվարի 2023թ.

Թիվ ՎԴ5/0114/05/22 վարչական գործով
երրորդ անձ` Լուսինե Մանուկյան-ին
Հասցե` ք. Գյումրի, Ջամբուլի փ., 8/1 տ.


ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ5/0114/05/22 վարչական գործն ըստ հայցի Սիմոն Դավթյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման, երրորդ անձ Լուսինե Մանուկյան՝ 19.05.2011 թվականին Լուսինե Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` 179.71 քմ մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ նշված վարչական գործով դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մարտի 03-ին ժամը 16:45-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱԼԻՍԱ ՍԱՐՈՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 5-70-98

Էլ. փոստ`