Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/6764/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/6764/02/20

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող՝ Վիտալիկ Ալբերտի Մեհրաբյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ մ/շ, 8 շենք, բն. 15

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) վարույթում է գտնվում թիվ ԿԴ/6764/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Հովհաննեսի Մինասյանի ընդդեմ պատասխանողներ Ինեկոբանկ փակ բաժնետիրական ընկերության, Գևորգ Հովհաննեսի Մինասյանի, Վիտալիկ Ալբերտի Մեհրաբյանի, երրորդ անձինք՝ Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Գոռ Սամվելի Դիլոյանի, ՀՀ Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աշխեն Ռոլանդի Հարությունյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ 08.10.2020 թվականին տրված առոչինչ լիազորագրի և 16.10.2020 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) թիվ G20/070665 առոչինչ պայմանագրի անվավերության հետևանք՝ 22.10.2020 թվականին կատարված գրավի և սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և բնակարանը բնեղենով վերադարձնելու պահանջների մասին: Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին (դատական նիստերի դահլիճ 2):
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29 փ.) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝
Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը` սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`