Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3011/05/22 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Նվեր Բաղդասարյան /Լոռու մարզ, Տաշիր, Անտառային փ. 8 թաղ. 17 տուն /

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արմինե Շոլինյանի, Կարինե Դավթյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Նվեր Բաղդասարյան՝ Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 29.03.2021 թվականի որոշումը, որպես հետևանք՝ 24.12.2021 թվականին Նվեր Բաղդասարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 23-ին, ժամը՝ 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ


Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19

Էլ. փոստ`