Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍԴ3/0027/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ՝ Գարիկ Յավրումյանին
ք. Կապան, Ռ. Մինասյան 18/30

Պարտապան՝ Արթուր Բաբայանին
ք. Գորիս, Բակունցի փողոց, տուն 10

Պարտատեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Մոսկովյան 35, 68-73


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ3/0027/04/17 սնանկության գործը՝ Արթուր Բաբայանի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 15.02.2023թ. ժամը՝ 12:15-ին, նշանակվել է դատական նիստ՝ սույն սնանկության գործով կառավարիչ Գարիկ Յավրումյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`