Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2296/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

13.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Արուս Հակոբյանին
(Լոռու մարզ, գ. Լեռնապատ, 1 փ., 5 փկղ., տուն 8)

Թիվ ԼԴ/2296/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արուս Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցվոր՝ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Ն. Կարապետյան) 13.01.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811-332

Էլ. փոստ`