Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2372/05/20 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում

13.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/2372/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«25» հունվարի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Ինստիտուտ Նասյոնալ դը Լողիժին Է դը լա Կյալիտեին ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձ` Առնակ Ավետիքյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ 30418 «DILVADOS» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Ինստիտուտ Նասյոնալ դը Լողիժին Է դը լա Կյալիտեին ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձ` Առնակ Ավետիքյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ 30418 «DILVADOS» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով 25.01.2023 թվականին տեղի է ունեցել նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Ինստիտուտ Նասյոնալ դը Լողիժին Է դը լա Կյալիտեին ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձ` Առնակ Ավետիքյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ 30418 «DILVADOS» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 18.05.2023 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ














Երրորդ անձ` Առնակ Ավետիքյանին
(Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Սարալանջի 1 նրբ., 3/19)

Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 25.01.2023 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`