Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՇԴ/2132/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵՇԴ/2132/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր Լիլիթ Տիգրանի Հակոբյանին
(ՀՀ քաղաք Երևան, Մադոյան փողոց 1 տուն)
Պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր
Լիաննա Տիգրանի Հակոբյանին
(ՀՀ քաղաք Երևան, Մադոյան փողոց 1 տուն)

Ըստ հայցի Անահիտ Իսկանդարի Հակոբյանի ընդդեմ Տիգրան Իսկանդարի Հակոբյանի, Նարինե Մարտիրոսյանի, Լիլիթ Տիգրանի Հակոբյանի, Լիաննա Տիգրանի Հակոբյանի` անշարժ գույքից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Իսկանդարի Հակոբյանի, Նարինե Մարտիրոսյանի, Լիլիթ Տիգրանի Հակոբյանի և Լիաննա Տիգրանի Հակոբյանի ընդդեմ Անահիտ Իսկանդարի Հակոբյանի, Երևան համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման, հարկադիր սերվիտուտ սահմանելու, բնակելի տուն տանող մուտքերի առանձնացման, հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլսիսի 3-ին ժամը 11:00-ին,ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվորի ներկայացուցիչ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`