Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3285/02/22 քաղաքացիական գործով Սամվել Գեորգիի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Սամվել Գեորգիի Մանուկյանին
/ԱՀ, ք․Ստեփանակերտ, Հեքիմյան փ․ 10-6/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/3285/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի` <<Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո>> ՀԿ-ի ընդդեմ Սամվել Գեորգիի Մանուկյանի, Վադիմ Սամվելի Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/3285/02/22 քաղաքացիական գործով 24.02.2023թ.–ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` ապացուցման պարտականություն բաշխելու վերաբերյալ:

Առդիր` որոշումը` 01 թերթ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`